Պատմություն

Աշոտավանի դպրոցի շենքը տպային է՝ լուսավոր դասասենյակներով, տիպային մարզադահլիճով և բոլոր ենթակառուցվածքներով, որը կառուցվել է 1970 թվականին: 1975-1990 թթ. դպրոցում սովորում էին 160-180 աշակերտ: Սակայն հետագայում, կապված տնտեսական ճգնաժամի ևարտագազթի հետ, երեխաների թիվը նվազեց և 2010թ. դպրոցում սովորում էին 100 աշակերտ: 

Նոր դպրոցում կազմավորվեց ուսուցչական նոր, ավելի կրթված և առաջադեմ կոլեկտիվ: Այդ սերնդի վաստակավոր ուսուցիչներ են Լիդա Գրիգորյանը, Ծովիկ Կարապետյանը, Գեդեոն Ներսիսյանը , Նատալյա Օհանյանը, Նվարդ Հովհաննիսյանը, Զոյա հարությունյանը, Վերա Մայիլյանը, Անժելա Մարգարյանը և այլոք:

1989թ. կրթության նախարարի հրամանով դպրոցը դարձավ միջնակարգ:

Դպրոցի պատմության կերտման մեջ առանձնահատուկ պետք է նշել դպրոցի տնօրեններին, ովքեր լավագույնս կատարեցի դպրոցի կրթության և դաստիարակությանաշխատանքները, նրանք են՝ Ալեքսանդր Ալեքսանյանը, Ալետա Գրիգորյանը, Հովսեփ Օհանյանը:

Ալեքսանդր Ալեքսանյան
Ալետա Գրիգորյան
Հովսեփ Օհանյան