ՏՆՕՐԵՆ
էԴԳԱՐ ՌՈՒԲԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ծնվել է 1979 թվականի սեպտեմբերի 4-ին Սիսիան քաղաքում:
1985-1995 թթ-ին սովորել և ոսկե մեդալով ավարտել է Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1995-1999 թթ-ին սովորել է և ավարտել Երևանի ՀԳԱ-ի ճարտարագիտական ֆակուլտետը՝ ճարտարահիդրոտեխնիկի որակավորմամբ:
2008-2012 թթ-ին սովորել և ավարտել է Արցախի պետական համալսարանի <<Մաթեմատիկա>> բաժինը՝ <<մաթեմատիկա և ինֆորմատիկա>> մասնագիտությամբ:
1999 թվականի օգոստոսից ԿԳ նախարարության գործուղմամբ աշխատանքի է անցել Սյունիքի մարզի Տորունիքի ութամյա դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ և միաժամանակ նշանակվել է փոխտնօրեն:
2002 թվականի նոյեմբերից նշանակվել է Տորունիքի հիմնական դպրոցի տնօրեն:
2014 թվականից Սյունիքի մարզի Աշոտավանի միջնակարգ դպրոցի տնօրենն է:
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:
ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐ
Լիանա Շահենի Պողոսյանը ծնվել է 1970 թվականին Սյունիքի մարզի Դաստակերտ ավանում:
1977-1987 թթ-ին սովորել և ավարտել է Սիսիանի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1987-1991 թթ-ին սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի <<Ֆիզմաթ>> ֆակուլտետի <<Ֆիզիկա աստղագիտություն>> բաժինը:
1990-1995 թթ-ին աշխատել է Տոլորսի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցչուհի:
1995-2003 թթ-ին աշխատել է Բռնակոթի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի:
2002-2006 թթ-ին սովորել և ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի <<Ֆիզմաթ>> բաժինը՝ <<Մաթեմատիկա և ֆիզիկա >> մասնագիտությամբ:
2006 թվականից աշխատում էԱշոտավանի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, իսկ
2016 թ-ից՝ տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Անահիտ Ոսկանի Գրիգորյանը ծնվել է 1987 թվականին Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում:
1994-2004 թթ-ին սովորել և ավարտել է Աշոտավանի միջնակարգ դպրոցը:
2005-2010 թթ-ին սովորել և ավարտել է Գորիսի պետական համալսարանի <<բանասիրական>> ֆակուլտետի <<Հայոց լեզու և գրականություն>> բաժինը:
2010-2014 թթ-ին աշխատել է Սյունիքի մարզի Տորունիքի հիմնական դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
2014 թվականից աշխատում է Աշոտավանի միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, իսկ 2015 թվականից դպրոցական խորհրդի նախագահն է, 2017 թվականից մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ:
2017 թվականին պարգևատրվել է շնորհակալագրով՝ <<Կրթության բնագավառում ներդրած ավանդի, մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած վաստակի, մանկավարժական աշխատանքի համար>> Սյունիքի մարզպետի կողմից:
2018 թվականին պարգևատրվել է շնորհակալագրով՝ <<Դպրոցում մասնագիտական կողմնորաշմանհանդիպումների պլանավորման, կազմզկերպման,հետևողական աշխատանքի և նախաձեռնողականության համար>> Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի ՎՎՀ կազմակերպության կողմից:
Ամուսնացած չէ:
Աիդա Արտուշի Հարությունյանը ծնվել է 1978 թվականին Սյունիքի մարզի Աշոտավան գյուղում:
1985-1995 թթ-ին սովորել է Աշոտավանի միջնակարգ դպրոցում:
1995-1999 թթ-ին սովորել և ավարտել է Սիսիանի հումանիտար քոլեջը՝ վարպետ նկարիչ որակավորմամբ:
1999-2011 թթ-ին աշխատել է Սյունիքի մարզի Հացավանի միջնակարգ դպրոցում որպես դասվար:
2005-2010 թթ-ին սովորել է և ավարտել Գորիսի պետական համալսարանի <<Տարրական կրթություն և մեթոդիկա>> բաժնում:
2016 թվականից աշխատում է Սյունիքի մարզի Աշոտավանի միջնակարգ դպրոցում որպես դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: